Ի՞նչ է կտրոնը:
Կտրոնը հավաստագիր է, ըստ որի Դուք կարող եք ստանալ զեղչեր համապատասխան վայրում՝ ներկայացնելով այն:
Ինչո՞ւ են զեղչերն այդքան բարձր:Մենք մեր գործընկերների հետ համագործակցում ենք այնպիսի պայմաննորվ, որ համարավետ և օգտակար լինի Ձեզ: Բարձ զեղչերի տրամադրման դեպքում մեր գործընկերներին երաշխավրում ենք նոր հաճախորդների ներգրավում:
Ինչպե՞ս է կատարվում դա:
Յուրաքանչյուր կտրոն ունի «ունիկալ համար» և ըստ այդ համարի էլ ապահովվում է ընթացքը: Համապատասպխան վայրում (կլինի դա ռեստորան, հագուստի խանութ, կլինեիկա, գեղեցկության սրահ, մանկական խանութ և այլն) տեսնելով կտրոնի «ունիկալ համարը»՝ Ձեզ տալիս են զեղչի հնարավորությունը:
Ինչպե՞ս գնեմ կտրոնը:Գնում կարող եք կատարել նախ գրացվելով: Կայքում գրանցվելուց հետո միայն կարող եք անցել գնամ պրոցեսին: Սեղմելով «Գնել» կոճակը, պետք է ընտրեք թե ո՞ր համակարգից եք ուզում օգտվել առցանց գնման համար ( ArCa վիրտուալ քարտ, MasterCard, Visa կամ American Express բանկային քարտ, idram.am վճարային համակարգ, Webmoney էլեկտրոնային վճարային համակարգ, Telcell կամ Megapay տերմինալների օգնությամբ)
Գնում կատարելուց հետո Դուք ձեռք եք բերում կտրոնը:
Կարո՞ղ եմ գնել մի քանի կտրոն:
Այո, Դուք կարող եք այնքան կտրոն գնել որքան ցանկանաք (եթե ակցիայի պայմաններում հակառակը նշված չէ):
Կարո՞ղ եմ արդյոք հրաժարվել առաջարկից, գնումը կատարելուց հետո:
Ցավոք, ոչ: Բայց Դուք այն կարող եք նվիրել Ձեր ընկերներին:
Ես վճարել եմ, բայց չեմ ստացել կտրոնը: Ի՞նչ անել:
Այդ դեպքում շտապ գրեք մեզ՝ info@bonus.am էլ.հասցեով, որպեսզի մենք կարողանանք կարգավորել այդ թյուրիմացությունը, նամակում խնդրում ենք պարտադիր նշել վճարման մեթոդը, ամսաթիվը, պատվերի համարը, և հնարավորության դեպքում ուղարկել վճարման կտրոնը:
Կարո՞ղ եմ միևնույն ակցիայի ընթացքում միանգամից մի քանի կտրոն գնել:
Եթե այլ ակցիայի պայմանները չեն արգելվում, ապա կարող եք: Սակայն, անհրաժեշտ է հիշել, որ Ձեր գնած կտրոնների զեղչերը չեն գումարվում: Դրա փոխարեն, միևնույն ակցիայի մի քանի կտրոն գնելով (եթե ակցիայի պայմանները չեն արգելում)` Դուք կարող եք օգտվել տվյալ ակցիայից մի քանի անգամ:
Իմ հաշվից անմիջապես կգանձվի՞ կտրոնի գինը, հենց գրանցվեմ ու սեղմեմ «Գնել» կոճակը:Ոչ: Կտրոնի գինը կգանձվի միայն այն դեպքում, երբ վճարեք ներկայացված վճարման համակարգերից որևէ մեկով: Հաստատման մասին հաղորդագրությունը կուղարկվի Ձեր էլ.փոստի հասցեով: Մինչ վճարելը կարող եք ծանթանալ ակցիայի պայմաններին:
Իմ վճարումներն անվտա՞նգ են:
Անշուշտ անվտանգ են: Անկասկած: Բոլոր տվյալները, միջազգային վճարային համակարգի օրենքների համաձայն` մեր սերվերներում չեն պահպանվում:
Ի՞նչ ժամանակահատվածում է հնարավոր օգտվել զեղչից:
Յուրաքանչյուր ակցիայի համար կուպոնի վավերականության ժամկետը մի քանի օրվանից մինչև մի քանի ամիս է՝ կախված ակցիայի պայմաններից: Վավերականության ժամկետը նշվում է ակցիայի գլխավոր էջում, ինչպես նաև Ձեր կուպոնում կամ SMS-ում:
Ի՞նչ տեղի կունենա եթե ակցիան չկայանա:
Եթե մասնակիցների նվազագույն քանակը չհավաքվեց, ապա ակցիան համարվում է չկայացած, և ձեր գումարը կնստի ձեր անձնական դրամապանակի վրա, որը հետագայում կկարողանաք օգտագործել ցանկացած այլ առաջարկ գնելու համար:
Արդյո՞ք պետք է օգտագործեմ կտրոնը գնման օրը:
Դա կախված է ակցիայի տեսակից, ուշադիր կարդացեք տվյալ ակցիան, հնարավոր է ակցիա լինի, ր հենց այդ պահին էլ կարող եք օգվել, սակայն հնարավոր է լինի ակցիա, որի դեպքում պետք է սպասեք մինչև այն կայանա:
Ի՞նչ նպատակներով եք օգտագործելու իմ էլ-փոստի հասցեն:
Այն անհրաժեշտ է Ձեր պատվերների և վճարումների մասին Ձեզ տեղեկացնելու համար: Մենք Ձեզ պարբերաբար կտեղեկացնենք նոր առաջարկների մասին:
Ինչո՞ւ է հարկավոր գրանցվելիս գրել սեփական հեռախոսահամարը:
Հեռախոսահամարը մեզ հարկավոր է` Ձեր հաշվի եզակիության հաստատման համար: Այդ նպատակով մենք Ձեզ SMS հաղորդագրություն կուղարկենք` հատուկ պրոմո կոդով:Պրոմո կոդը Դուք պիտի ներկայացնեք ակցիան իրականացնող հաստատությունում` այն գնելուց հետո: SMS հաղորդագրության համար գումար չի գանձվում:
Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ նոր ակցիաների մասին:
Ընդամենը գրանցվեք և բաժանորդագրվեք ծանուցմանը: Այդ դեպքում Դուք միշտ տեղյակ կլինեք մեր հատուկ ակցիաների վերաբերյալ: Բացի այդ, կարող եք հետևել մեր ակցիաներին սոցիալական ցանցերում` "Facebook", "Одноклассники", "ВКонтакте":
Ինչպե՞ս կարող եմ հրավիրել ընկերներիս:
Հրավիրիր ընկերոջդ և քո անձնական հաշվին ստացիր գումար: Դուք կարող եք հրավիրել անսահմանափակ քանակությամբ ընկերներ և ստանալ գումար, երբ Ձեր կողմից հրավիրված ընկերը գոնե մեկ անգամ կգնի որևէ ակցիայի կտրոն:
Ինչպե՞ս դառնամ Ձեր գործընկերը կամ առևտրային առաջարկ ուղարկեմ:
Անցեք «Ձեր բիզնեսի համար» բաժին: Կարող եք զանգել մեզ կամ գրել :