Restland Dilijan Hotel
Հանգստյան տուն
http://restlenddilijanhotel@yahoo.com«RESTLAND DILIJAN HOTEL» հյուրանոցը գտնվում է Դիլիջան քաղաքում: Այն կառուցված է անմիջապես Աղստև գետիափին և գտնվում է Դիլիջան քաղաքի կենտրոնից մոտ 800 մետր հեռավորության վրա:
Հյուրանոցն իր այցելուներին է առաջարկում երկհարկանի քոթեջներ 87 քմ մակերեսով, որն իր մեջ ներառում է 87 քմ մակերեսով երկհարկանի առանձնատուն՝ երկու ննջարանով, սանհանգույցով, նախասրահով, ճաշասենյակով և խոհանոցով: Ննջարաններից մեկում տեղադրված է մեկ երկտեղանոց մահճակալ, իսկ մյուսում՝ թվով երկու մեկտեղանոց մահճակալներ: Ճաշասենյակներում տեղադրված է կաշվե փափուկ կահույք, սուրճի սեղան, ճաշի սեղան և աթոռներ՝ նախատեսված 10 անձի համար: Խոհանոցը հագեցած է անհրաժեշտ սպասքով և կենցաղային էլեկտրոտեխնիկայով: Հյուրանոցում տրամադրվում է նաև սրբիչներ, օճառ, շամպույն և սպասք լվանալու հեղուկ: Հյուրանոցում գործում է նաև անվճար լվացքատան ծառայություն և անվճար ավտոկայանատեղի, իսկ ամբողջ տարածքում հասանելի է WI FI: Հյուրանոցի տարածքում առկա են մանղալներ և տաղավարներ, կոճղերից պատրաստված նստատեղեր, նստարաններ, բիլիարդ, թենիս, խարույկի համար նախատեսված վայր, ինչպես նաև փոքրիկների համար նախատեսված խաղահրապարակ:
Հյուրանոցն ամբողջությամբ շրջապատված է Դիլիջանի գեղատեսիլ բնությանը հատուկ զարդանախշերով, իսկ տարածքում հոսող գետը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին զբաղվել ձկնորսությամբ կամ պարզապես հիանալ գետի հանդարտեցնող ձայնով:
Հյուրանոցային համարներում հասանելի են նաև Դիլիջան քաղաքի լավագույն ռեստորանների ճաշացանկերը:
Հաճախորդների համար հասանելի է նաև Դիլիջան քաղաքի գեղատեսիլ վայրեր էքսկուրսիաների կազմակերպման ծառայությունը, ինչպես նաև դեպի հյուրանոց և հակառակ ուղղությամբ փոխադրման ծառայությունը:
Տեղադրությունը
- Տավուշ, Դիլիջան
- Հեռախոս(043) 10-46-46(095) 33-55-78
- Աշխատանքային օրեր
- Աշխատանքային ժամերշուրջօրյա