Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է Bonus.am-ը

  • Ի՞նչ է Bonus.am-ը և ինչպե՞ս է աշխատում
    Ի՞նչ է Bonus.am-ը և ինչպե՞ս է աշխատում

    Ուզո՞ւմ եք ՄԵԾ ԶԵՂՉԵՐՈՎ գնումներ կատարել:


    Bonus.am-ը ներկայացնում է զեղչային կտրոններ, որոնք տրամադրում են նույնիսկ մինչև 100% զեղչեր:
    Օրինակ՝

    Ձեր նախընտրած հանգստյան տանը 1 օր անցկացնելու արժեքը 40 000 դրամ է, ձեռք բերելով մեր կայքից տվյալ հաստատության կտրոնը ընդամենը 1000 դրամով, որը տրամադրում է 60% զեղչ, 40 000 դրամի փոխարեն կվճարեք ընդամենը 16 000 դրամ, խնայելով 23 000 դրամ:


    Վճարեք նվազագույն գին, ստացեք առավելագույն զեղչ և խնայողություն:
    ԸՆՏՐԵՔ առաջարկը
    ՁԵՌՔ ԲԵՐԵՔ կտրոնը
    ՎԱՅԵԼԵՔ զեղչերը


    Ձեր ուղեցույցը.

    1. Ընտրեք Ձեզ հետաքրքող առաջարկը
    2. Ծանոթացեք «մանրամասն»
    3. Սեղմեք «Գնել» / «Ձեռք բերել»
    4. Ձեռք բերեք օգտվելով վճարաման համակարգերից որևէ մեկից կամ դրամապանակից
    5. Տպեք կտրոնը «Իմ կտրոններ» էջից
    6. Ներկայացրեք այն համապատասխան հաստատություն
    7. Ստացեք նշված արտոնյալ զեղչերը:

  • Կտրոններ
    Կտրոններ

    Կտրոն ձեռք բերելու տարբերակները.

    1. Գնում կատարել
      • Վճարել տվյալ պահին՝ օգտվելով որևէ վճարման համակարգից
      • Վճարելով դրամապանակներից որևէ մեկում առկա գումարով
    2. Ձեռք բերել
      • Անվճար
      • Ֆեյսբուքյան «Like»-ով

    Ակցիաների մասին.

    1. Բոլոր ակցիաները գործում են սահմանաված ժամանակահատվածում:
    2. Կտրոնները կարող են տրամադրել մինչև 100% զեղչ:
    3. Եթե ակցիային կից նշված չէ «ակցիան դեռ չի կայացել» * , ապա ձեռք բերելով կտրոնը կարող եք օգտվել դրանից:

    * Ակցիան կայացել է՝ սա նշանակում է, որ սահմանված ժամանակահատվածում սահմանված նվազագույն կտրոնների քանակը պետք է գնված լինի, այլապես, ակցիան համարվում է չկայացած:

    Մինչ ակցիայի կայանալը, կտրոնի գնման դեպքում, Դուք չեք ստանա կտրոնի գաղտնագիրը: Վերջինս կստանաք, երբ ակցիան կայանա: Եթե ակցիան չի կայանում, գումարը ետ է վերադարձվում դրամապանակ:


    Կտրոնների տեսակները.

    1. Կտրոն, որը ձեռք բերելուց հետո կարող եք կիրառել համապատասխան հաստատությունում
    2. Կտրոն «Զեղչ զեղչի վրա», որը թույլ է տալիս զեղչել այլ կտրոն: Օրինակ՝
      • Ենթադրենք Ձեր նախընտրած կտրոնի գինը 2000 դրամ է
      • Ենթադրենք այս պահին վաճառքում կա նաև «Զեղչ զեղչի վրա» կտրոնը, որը տրամադրում է, օրինակ, 50% զեղչ 300 դրամով
      • Գնելով այդ կտրոնը և կիրառելով այն Ձեր նախընտրած կտրոնի գնման ժամանակ՝ նախընտրած կտրոնը կարժենա 1000 դրամ
      • Արդյունքում ձեր նախընտրած կտրոնի նախկին 2000 դրամ գնի փոխարեն վճարել եք 1300 դրամ:

    Իմ կտրոնները
    Այս ցանկում ներկայացված են ձեռք բերված կտրոնները և դրանց կարգավիճակները:
    Ձախ կողմում պատկերված աստղիկի օգնությամբ կարող եք նշել Ձեզ համար այս կամ այն պատճառով առանձնահատուկ կտրոնները:
    Ձեր կտրոնները կարող եք օգտագործել ինչպես Ձեզ համար, այնպես էլ որպես նվեր`

    • Նվիրել կտրոնը կարող ենք նշելով տվյալ անձի էլ. փոստը և համակարգը տվյալ անձի էլ. փոստին կուղարկի Ձեր նվիրած կտրոնը
    • Իսկ Տպել սեղմակի միջոցով կարող եք տպել տվյալ կտրոնը և ներկայացնել համապատասխան հաստատություն

  • Դրամապանակներ
    Դրամապանակներ

    Կայքից կտրոն ձեռք բերելու համար անհրաժեշտ է վճարել 3 դրամապանակներից որևէ մեկով:


    «Լիցքավորված հաշվեկշիռ» դրամապանակում գումարը հայտվում է հետևյալ ճանապարհով.

    • Լիցքավորումով՝ օգտվելով կայքում առկա վճարման համակարգերից որևէ մեկով (TelCell, SMS, Idram, Arca / Master / Visa Card-երով և այլն):


    «Վաստակած գումար» դրամապանակում գումարը հայտնվում է հետևյալ ճանապարհներով.

    • Գրանցվելով Ձեր ընկերոջ հրավերով (սեղմելով համապատասխան հղումը) Դուք ստանում եք 200 դրամ
    • Այսուհետ Ձեր ընկերոջ կողմից կտրոն գնելու դեպքում Դուք ստանում եք նրա ծախսած գումարի 20%-ը

    «Վաստակած բոներ» դրամապանակում գումարը հայտնվում է հետևյալ ճանապարհներով.

    • Գրանցվելով առանց հրավերի Դուք ստանում եք 100 բոն
    • Գրանցվելով Ձեր ընկերոջ հրավերով (սեղմելով համապատասխան հղումը) Դուք ստանում եք 300 բոն
    • Ձեր կողմից հրավիրված ընկերոջ գրանցումից Դուք ստանում եք 10 բոն
    • Այսուհետ Ձեր ընկերոջ կողմից կտրոն գնելու դեպքում Դուք ստանում եք նրա ծախսած բոների 20%-ը: